News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունի այց Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին փետրվարի 22-ին Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը գոհունակությամբ նշեց, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, տեղի է ունեցել հարաբերությունների ամբողջ օրակարգի բովանդակալից քննարկում: Կողմերը հաստատել են հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Նախագահի խոսքով՝ անցյալ տարի Հայաստանը եւ Լիբանանը նշեցին  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն ժողովուրդների բարեկամության արմատները հասնում են դարերի խորքերը: Մեծ նշանակություն ունի Լիբանանում հայ համայնքը:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ անցած տարիներին հաջողվել է ամուր կապեր հաստատել քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլոտներում: Առանձնահատուկ նշվեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացման կարեւորությունը՝ հաշվի առնելով կառավարման խորհրդարանական համակարգին Հայաստանի անցումը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝  Հայաստանում Լիանանի ներկայացվածությունը նկատելի է շատ ոլորտներում: «Մենք ցանկանում ենք այդ ներկայացվածությունն ավելի ընդլայնել»,- նշեց նախագահը՝ հավելելով, որ գոյություն ունեցող պայմանգրա-իրավական դաշտը, որը հաշվվում է ավելի քան 50 փաստաթղթով, արդյունավետ համագործակցության ամուր հիմքն է:

«Հայոց ցեղասպանության ողբերգական օրերից ավելի քան 100 տարի է անցել: Սակայն կան իրադարձություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն»,- նշեց Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի իշխանություններին ու ժողովրդին շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունից փրկվածներին օգնելու համար: Նախագահը միաժամանակ Լիբանանին շնորհակալություն հայտնեց մարդկության դեմ հանցագործությունների կանխման հարցում իր դիրքորոշման համար: ՀՀ նախագահն անդրադարձավ Մերձավեր Արեւելքում եւ մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակին: Այս կապակցությամբ նա Լիբանանին շնորհակալություն հայտնեց ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելու համար եւ հիշեցրեց, որ Հայաստանը հնարավորության սահմաններում օգնություն է ցուցաբերում սիրիացի եղբայրներին: «Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ավանդը բերել Լիբանանում խաղաղապահ առաքելությանը»,- նշեց նախագահը:

Վերջում նա հայտնեց, որ Միշել Աունին հրավիրել է մասնակցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ