News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր համագյուղացուց գույք գողանալու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ոստիկաններից մեկն իրեն համոզել է խոստովանել, որ ինքն է կատարել իրականում չկատարած գողությունը` փոխարենը խոստանալով, որ նման ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Մեկ այլ քաղաքացի` Է. Խ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ոստիկանների կողմից իրեն տրված 220.000 ՀՀ դրամ գումարի եւ իրեն կալանավայր չտեղափոխելու խոստման դիմաց խոստովանել է Արարատի մարզում իր կողմից չկատարված 5 դրվագ գողությունների դեպքերը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ