News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին եւ գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում եւ բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը եւ եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ:

Նախատեսվում է նաեւ նախարարի հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաեւ Փարիզում կայանալիք գյուղատնտեսության միջազգային ցուցահանդեսին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ