News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զինծառայողներն այժմ ծառայության ընթացքում կարող չսափրվել եւ ականջօղեր կրել: Համապատասխան րոշումը կայացրել է ԱՄՆ բանակի 8-րդ ցամաքային զորքերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մայքլ Բիլսը, գրում է Army Times թերթը:

Գլխավոր սերժանտ Ռիչարդ Մերիտը նշել է, որ հրամանատարությունը նախկինում, «տեղի բնակչության մշակութային ավանդույթներից ելնելով, մեր զինվորների արտաքին տեսքին շատ խիստ էր վերաբերվում»:

«Սակայն ժամանակները փոխվում են, եւ կորեացիներն ավելի հանդուրժող են դարձել արտաքին տեսքի արեւմտյան չափանիշների հանդեպ, ուստի հրամանատարությունը վերանայում է իր պահանջները», - ասել է Մերիտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ