News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մտադիր է առաջիկա շաբաթներին ԵՄ երկրներին խորհուրդ տալ բանակցություններ սկսել Ալբանիայի եւ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ: Այս մասին Die Welt- ին տված հարցազրույցում հայտնել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Խանը: Նրա խոսքով՝ Բրյուսելում գերատեսչությունը նման առաջարկ կանի «շուտով, ամենայն հավանականությամբ՝ մինչեւ ամռանը», հաղորդում է DW- ն:

Ըստ Խանի՝ Ալբանիայի եւ Մակեդոնիայի քաղաքացիները արժանի են «կոնկրետ եվրոպական հեռանկարին», գրում է Die Welt-ը: «Մենք կարծում ենք, որ երկու երկրներն անցյալում կարեւոր բարեփոխումներ են իրականացրել՝ այդպիսով անհրաժեշտ որակավորում ձեռք բերելով այս քայլի համար», - նշել է Եվրահանձնաժողովի հանձնակատարը: Որպես օրինակ նա նշել է, որ Ալբանիան մի շարք քայլեր է ձեռնարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ