News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանիի» Երեւանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի գործողությունները չի կարելի որակավորել որպես խուլիգանություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործին։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

«Մարինա Խաչատրյանը ընդամենը իրականացրել է իր ավագանու գործառույթները եւ փորձել է կոյուղաջրի նմուշը ներկայացնել քաղաքապետին, դրա ինչն է խուլիգանություն։ եթե մարդիկ ապրում են այդ հոտի մեջ, նա փորձել է այդ  խնդիրը բարձրաձայնի։ Խուլիգանությունը այն արարքն է, որն ուղղված է հասարակական կարգի դեմ, իսկ հասարակակն կարգի դեմ այդ կինը ոչ մի գործողություն չի կատարել, ընդհակառակը փորձել է այդ պրոբլեմը վերացնել եւ դա նրա մոտ ստացվել է»,- ասաց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանը չի բացառում, որ խուլիգանություն արարքը հենց Մարինա Խաչատրյանին էլ վերագրվի․ «Եթե Գեւորգ  Սաֆարյանին անհիմն 6 տարի անազատության մեջ են պահում, ապա այս դեպքում էլ հնարավոր է խուլիգանությունը վերագրվի Մարինա Խաչատրյանին, բայց դա իրավաբանորեն անհեթեթ է»։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանություն էին դմել թե «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչները, թե քաղաքապետարանը:

Տպել
Ամենաշատ