News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավկորեական օրենսդիրները բողոքի ակցիայի են դուրս եկել Օլիմպիական խաղերի փակման արարողությանը մասնակցելու նպատակով հյուսիսկորեացի գեներալի Փհենչհան այցի դեմ, փոխանցում է AFP–ն։ Նրանք գեներալին ռազմական հանցագործ են անվանել՝ կոչ անելով մահապատժի ենթարկել նրան։

Գեներալ Կիմ Յոն Չոլը կգլխավորի Հյուսիսային Կորեայի 8–հոգանոց պատվիրակությունը, որը կիրակի՝ փետրվարիր 25–ին կժամանաի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ Նրան մեղադրում են Հարավի վրա մի շարք հարձակումների համար, ընդ որում՝ հարավկորեական ռազմանավի ոչնչացման մեջ, որի արդյունքում զոհվել էին 46 մարդ։

Պահպանողական «Կորեայի ազատություն» կուսակցության շուրջ 70 պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել Սեուլում՝ նախագահական նստավայրում` կոչ անելով նախագահ Մուն Ջեյնին չեղարկել այցը:

«Կիմ Յեն Չոլը սատանայական ռազմական հանցագործ է, որը հարձակվել է Հարավի վրա...Նրան պետք է փողոցում կախաղան հանել»,–հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ