News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նեանդերթալցիները կարողացել են պատկերներ ստեղծել, ինչը վկայում է նրանց մոտ մշակույթի  սաղմերի առաջացման մասին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով EurekAlert-ը:

Իսպանիայի հարավային մասում գտնվող Cueva de los Avione կրաքարային քարանձավում գիտնականները հնագույն գտածոներ են հայտնաբերել, որոնց տարիքը 115-120 հազար տարվա է հասնում: Գտածոների շարքում ծռված խեցիներ, կարմիր եւ դեղին ներկանյութեր եւ խեցուց պատրաստված անոթներ են հայտնաբերվել, որոնցում բարդ պիգմենտային խառնուրդներ պարունակվել:
Ընդ որում, այս տարածքում ժամանակակից մարդու ներկայության ամենավաղ հետքերը հայտնվել են միայն մոտ 40 հազար տարի հետո, երբ տեղի է ունեցել Եվրոպայում Homo sapiens-ի վերաբնակեցման առաջին ալիքը: Բացի այդ, հետազոտողները ուսումնասիրել են նաեւ Պիրենեյան թերակղզու երեք քարանձավների պատերին արված պատկերները: Պարզվել է, որ նրանց տարիքը հասնում է 64.8 հազար տարվա, ինչը եւս ապացուցում է դրանց նեանդերթալյան ծագումը:

Գիտնականների կարծիքով՝ նեանդերթալցիներին պատկանող մշակութային օբյեկտների հայտնաբերումը ցույց է տալիս, որ խորհրդանշական արվեստի ունակությունը կարող էր լինել Homo neanderthalensis-ի եւ ժամանակակից մարդկանց ընդհանուր նախնիների մոտ, որոնք ապրել են մոտ կես միլիոն տարի առաջ:

Այսպիսով, հետազոտողները հերքում են այն հաստատված կարծիքը, որ Homo neanderthalensis-ները չէին կարող արվեստի առարկաներ պատրաստել եւ չունեին լեզվի նույնիսկ պարզունակ ձեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ