News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալական Eni Saipem 12000 հորատման տեխնիկան կանգնեցվել է հինգ թուրքական ռազմական նավերի կողմից, երբ հորատման նպատակով ուղեւրովել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ջրերում գտնվող բլոկ 3: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վիկտոր Պապադոպուլոսը, հաղորդում է Cyprus News Agency գործակալությունը:

«Տեխնիկան կանգնեցվել է հինգ թուրքական ռազմական նավերի կողմից, իսկ բռնության սպառնալիքներից եւ հորատման նավի հետ բախումների սպառնալիքներից հետո(թուրքական կողմից).... այն ստիպված էր հետ վերադառնալ», — ասել է Պապադոպուլոսը:

 Փետրվարի սկզբին Saipem 12000-ը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ջրերում արդեն արգելափակվել էր Թուրքիայի ՌԾՈւ նավերի կողմից, որտեղ այն նպատակ ուներ հորատման համար նոր անցքեր բացել: Այս գործունեությունն իրականացվում է Eni կողմիցч գազային հանքավայրերի մշակման հատուկ թույլտվության հիման վրա, որը տրվել է Կիպրոսի իշխանությունների կողմից:

Այժմ նավը ուղեւրովում է հունական Լիմասոլ նավահանգստի մոտ, որտեղ մի քանի օր կմնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ