News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն առեւանգել են Նիգերիայի Յոբե նահանգի դպրոցի 111  աշակերտների։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ին՝ վկայակոչելով PM News պարբերականը եւ տեղի ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր 46 աղջիկների անհետացման մասին, սակայն ոստիկանությունը հերքել էր նրանց առեւանգման մասին կասկածները։

2014 թվականին «Բոկո Հարամի» ահաբեկիչներն առեւանգել էին 276 նիգերիացի դպրոցականների Նիգերիայի հյուսիս–արեւելքում գտնվող Չիբոկ քաղաքում՝ առաջարկելով կառավարությանը նրանց փոխանակել ձերբակալված զինյալների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել էր։ 2016 թվականի օգոստոսին խմբավորումը հրապարակել էր տեսանյութ, որում, ըստ զինյալների, ներկայացված էին ողջ մնացած աշակերտուհիները: Ահաբեկիչները հայտնել էին, որ նրանց մի մասը օդուժի հարվածների հետեւանքով մահացել էին։ Ավելի քան 20 դպրոցականններ հետագայում ազատվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ 2017 թվականին Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ 82 դպրոցական է ազատվել զինյալների դիմաց։

Մնացածը գերությունից ինքնուրույն փախել էին: 195 աշակերտուհի համարվում էր անհետ կորած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ