News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։

Թուրքական CNNturk-ի լրագրողի հետ զրույցում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը խուսափել է հստակ պատասխանել նախագահի թեկնածու առաջադրման հավանականության մասին։ Գյուլը պատասխանել է, թե ինքը երբեւէ ոչ ասել է կառաջադրվի, ոչ էլ հակառակը։  Նա նշել է, թե «Բարգավաճում» կուսակցությունից էլ նախագահի թեկնածության առաջարկ չի ստացել։

Գյուլը պնդել է, թե Թուրքիայում վաղաժամ ընտրություններ չեն լինի եւ ամեն ինչ նախատեսվածի պես կլինի 2019 թվականին։

Անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, Աբդուլլահ Գյուլը նշել է, թե ինքը որեւէ կերպ չի հասկանում ԱՄՆ քաղաքականությունը։ «Ես հետեւում եմ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների պատմությունը, սակայն ներկայիս դրությունը լրիվ անհասկանալի է ինձ համար»,-ասել է Գյուլը։

Նշենք, որ ավելի վաղ «Բարգավաճում» կուսակցության նախագահը հայտարարել էր, թե Աբդուլլահ Գյուլը նախագահի իրենց հավանական թեկնածուներից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ