News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը մի քանի տարի շարունակ աչք է փակել Նյուքասլում աղջիկների եւ կանանց սեռական շահագործման գործողությունների վրա։ Այս մասին հաղորդում է The Independent–ը՝ վկայակոչելով փաստաբան Դեվիդ Սփայսերին, որն ուսումնասիրել է իշխանությունների արձագանքը այս իրադարձություններին։

Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկաններն այդպիսի հանցագործություններին անկանոն են արձագանքել։

Խումբը գործել է Նյուքասլում 2011–20147 թվականններին։ Հետաքննության տվյալներով՝ խմբի անդամները թմրամիջոցների օգնությամբ քնեցրել կամ թմրեցրել են 13-25 տարեկան աղջիկներին եւ բռնաբարել։ Նրանց գործողություններից տուժածների թիվը կարող է մոտ 700–ի հասնել։

Տուժածները պատմել են, որ իրենց բռնաբարել են, երբ իրենք քնած են եղել կամ անգիտակից։

Ամբաստանյալների թվում են պակիստանցիներ, բանգլադեշցիներ, հնդիկներ, իրանցիներ, իրաքցիներ, քրդեր, թուրքեր, ալբանանցիներ եւ Արեւելյան Եվրոպայից եկած անձիք:

Դատարանը նշել է, որ հանցագործները զոհերին ընտրել են ոչ թե ռասսայի, այլ նրա համար, որ նրանք եղել են երիտռասարդ, միամիտ, խոցելի։

Սփայսերի զեկույցում կա մի դրվագ, երբ զոհերից մեկը պատմում է, որ զոհերի շարքերում նաեւ տղաներ են եղել, սակայն արական սեռի ներկայացուցիչների  սեռական շահագործման մասին տեղեկություն դեռ չկա։

Նմանատիպ դրվագներ տեղի են ունեցել նաեւ անգլիական այլ քաղաքներում`Ռոթերհեմում, Ռոչդեյլում եւ Օքսֆորդում: Սփայսերը նշել է, որ խնդիրը մինչ օրս չի լուծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ