Արցախում օրեր առաջ 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով:
NEWS.am-ի տեղեկություններով, դեռեւս չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Ա. Գ.-ի դին: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է:
Հարեւաններից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածից ամբողջ գյուղը ցնցված է:
«Կինը պատմել է, որ ամուսինն իրեն վատ է զգացել, բարձր ճնշում է ունեցել, խնդրել է՝ ջուր բերի, կինը դուրս է եկել ջրի հետևից, վերադարձել ու տեսել, որ ամուսինը մահացել է»,- ասաց նա:
Դեպքով զբաղվում են իրավապահները: