News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ԱՄՆ քաղաքացուն իր հետ ժամադրության գնացած աղջկա առեւանգման, սպանության եւ անդամատման կասկածանքով ձերբակալել են: Ավելի ուշ աղջկա գլուխը գտել են Օսակայում՝ ճամպրուկի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կիոդո գործակալությանը եւ տեղական ոստիկանության ներկայացուցիչներին:

Ոստիկանության տվյալներով՝ Սանդա քաղաքի 27-ամյա բնակչուհին Օսակայում հանդիպել է 26-ամյա ԱՄՆ քաղաքացու հետ՝  Եվգենի Բայրակտարի: Տեսախցիկները ֆիքսել են, ինչպես են փետրվարի 16-ին նրանք մտնում բնակելի տուն, որը վարձով տրվում է զբոսաշրջիկներին: Սակայն հետո աղջիկն այդպես էլ չի երեւում կադրերում: Հաջորդ օրը աղջկա մայրը հայտնել է աղջկա անհետացման մասին:

Ոստիկանները գործի հետաքննության ժամանակ մեկ այլ բնակարանում գտել են աղջկա կտրված գլխով ճամպրուկ, որը կարող է պատկանել անհետացած աղջկան: Մարմնի մյուս մասերը դեռ չեն գտնվել:

Ճապոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվածը հունվարին եկել էր Ճապոնիա եւ արագ պետք է Նյու Յորք վերադառնար: Դեռ ապացույցներ չկան, որ գտնված ճամպրուկը պատկանում է ամերիկացուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ