News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոլեկցիոներ 87-ամյա Ֆորեսթ Ֆենը իր՝ «Հետապնդման կիրքը» հուշագրության մեջ պատմում է, որ Սանտա ֆե քաղաքից ոչ հեռու, ապառաժոտ լեռներում թաքցրել է 2 մլն դոլար արժողությամբ գանձերով սնդուկ: Նրա խոսքով՝ արդեն 65 հազար մարդ փորձել է գանձը գտնել, իսկ չորսը նույնիսկ զոհվել է, հայտնում է The Washington Post-ը:

Ֆենի խոսքով՝ սնդուկի գանձերի թվում են հնագույն մետաղադրամներ, ոսկու բնակտորներ, XVII դարի մատանի, ադամանդներ, շափյուղաներ, ռուբիններ, զմրուխտներ, չինական նեֆրիտե արձանիկներ, Կոլումբոսի ժամանակների հնդկացիական ապարանջաններ: Վիետնամում պատերազմի ժամանակ Ֆենը տարվել է հնագիտությամբ եւ Սանտա Ֆեում պատկերասրահ է բացել: Իր «Հետապնդման կիրքը» գրքում միլիոնատերը բանաստեղծություններում 9 հուշում է ծածկագրել՝ որոնք բացահայտելով կարելի է իմանալ, թե գանձը որտեղ է գտնվում: Գանձը որոնողները կարծում են , որ այն թաքցված է ինչ-որ տեղ Մոնտանայում, Վայոմինգում, Կոլորադոյում կամ Նյու Մեքսիկոյում:

Փետրվարի 20-ին Kurl8 ալիքը հայտնել էր գանձը որոնողներից մեկի զոհվելու մասին: Իլինոյսի 53-ամյա բնակիչ Ջեֆ Մերֆին ընկել էր 152-մետրանոց ժայռից եւ մահացել: Ոստիկանության տեղեկություններով՝ սա գանձը որոնելու հետեւանքով մահվան չորրորդ դեպքն է: Ֆենի խոսքով՝ գանձն անվտանգ վայրում է, որին կարող է հասնել նունիսկ 80-ամյա ծերունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ