News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են գտնվել, հայտնաբերվել է  հնագույն մի ամբողջ քաղաք, հայտնել են Սալոնիկի Հնագիտական վարչության եւ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքի շինարարական ընկերության հնագետները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սալոնիկում մետրոյի կառուցումը սկսվել է 2006 թվականին, սակայն ձգձգվել է վիթխարածավալ հնագիտական աշխատանքների եւ գտածոների պատճառով: Մոտ 300 գտածո է հայտնաբերվել, իսկ վերջինը Աֆրոդիտեի արձանն էր:

Հնագետները Հին Ագորայի ծայրամասում հայտնաբերել են մինչեւ մ.թ.ա. 316 թվականին մակեդոնացի Կասանդր թագավորի իշխանության գալու դարաշրջանին պատկանող քաղաք, հռոմեական ժամանակների գերեզմանատեղի, արեւելյան գերեզմանատուն, քաղաքային բաց տարածք, որտեղ երեւում է քաղաքի կազմակերպումը Սալոնիկի հիմնադրումից մինչեւ ուշ անտիկ դարաշրջանի ավարտը:

2012 թվականին մետրոյի գլխավոր գծերից մեկի աշխատանքների ժամանակ հայնաբերվել է մ.թ.ա. 5-4-րդ դարերի քաղաքի մի հատվածը: Հետազոտվել է 3,1 հա մակերեսով տարածք: Հնագետների կարծիքով՝ քաղաքն ունեցել է ուժեղ տնտեսություն, զարգացած սոցիալ-քաղաքական կառույցներ, այն լքվել է մ.թ.ա. 315 թվականին:

Մյուս հետաքրքիր գտածոն հռոմեական ժամանակների գերեզմանատեղին է (մ.թ. 2-4-րդ դարեր), որը դասվել էր նախկինում անհայտ բնակավայրի:

Գտածոներից շատերը պատկանում են Բյուզանդական կայսրությունից մինչեւ 1917 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհի ժամանակաշրջանին, որի ժամանակ «հին քաղաքի» մեծ մասն այրվել էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ