News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հարավային Աֆրիկայում տեսանկարահանել են երկու ռնգեղջյուրների միջև մենամարտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել Խլուխլուվե-Ումֆոլոզի կոչվող աֆրիկյան հնագույն արգելոցում: Կադրերում երեւում է, թե ինչպես են երկու ռնգեղջյուրները մենամարտում տարածքի համար՝ փորձելով լուրջ վնաս վնասվածքներ հասցնել միմյանց քթի եղջյուրներով:

Ինչպես նշել է զբոսավար Թիմ Բրաունը, որը եւ նկարահանել է տեսանյութը, ռնգեղջյուրների միջեւ նման մենամարտերը հազվագյուտ եւ, ընդ որում, շատ դաժան երեւույթ են: Նրա խոսքով՝ նման հակամարտությունները կարող են մահացու ելք ունենալ, եթե կենդանիները իրենց չափերով համատեղելի են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ