News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Daimler գերմանական ավտոարտադրող իր չինական գործընկեր BAIC-ի հետ համատեղ Չինաստանում նոր գործարանի կառուցման համար 11,9 մլրդ յուան (1,9 մլրդ դոլար) կներդնի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: Գործարանը Mercedes-Benz ավտոմեքենաներ կարտադրի, այդ թվում նաեւ՝ էլեկտրամոբիլներ:

Ավելի վաղ Չինաստանում էլեկտրական ավտոմեքենաների արտադրության մեջ իրենց ներդրումների մասին հայտարարել էին նաեւ մի շարք այլ ավտոարտադրողներ : Նախորդ տարվա նոյեմբերին Volkswagen-ը հայտարարել էր Չինաստանում էլեկտրամոբիլների արտադրության մեջ 12 միլիարդ դոլարի ներդրման մասին, փետրվար ամսվա սկզբին Nissan-ը հայտարարել էր 9.5 միլիարդ դոլարի ներդրման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ