News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներդրումների խնդրի վրա ազդող առաջին գործոնը շուկայի փոքրություն է։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

«Հայաստանը փոքր երկիր է, որի շուկան փոքր է ու գնալով ավելի է փոքրանում, որովհետեւ մարդկանց արտահոսք ունենք։ Եթե Հայաստանը ունենար 10-20 անգամ ավելի շատ բնակչություն ունենար, ինչպես մեր որոշ հարեւանների մոտ, անկախ նրանից, թե Հայաստանում դատարաններն ինչ որակի են, ներդրողները կգային, որովհետեւ մեծ շուկա կլիներ, եւ կհարմարվեին անգամ ոչ արդար դատական համակարգին։ Դատական համակարգից քավության նոխազ սարքելը սխալ մոտեցում է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը։

Երկրորդ գործոնը, որ ազդում է ներդրումների վրա, ըստ նրա, այն է, որ դրսում Հայաստանը լավ չեն ճանաչում. «Մարդիկ չգիտեն որոնք են Հայաստանի առավելությունները, ինչպիսի ծրագրեր կարող են իրականացնել։

Հայաստանը ԵՏՄ-ի մաս է կազմում, եւ ես այդ քայլը ողջունում եմ։ Ես համարում եմ, որ դա մեր քաղաքական ու դիվանագիտական հաղթանակներից մեկն է։ Միաժամանակ Հայաստանը ԵՄ-ի հետ խորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Հայաստանը փաստորեն միակ երկիրն է եվրասիական տարածաշրջանում, որը կապում է Եվրասիական տարածքը եվրոպականի հետ։ Մենք հիմա կարող ենք դա օգտագործել ներդրումներ բերելու համար։ Եթե մենք կարողանանք երկրում ստեղծել լավ աշխատող դատաիրավական համակարգ, ներդրումների համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, նաեւ պետք է ծրագրեր առաջարկենք ու ֆինանսաբանկային համակարգը պետք է փայլուն գործի։ Եթե այդ բոլորը կարողանանք ճիշտ ներկայացնել, ապա ներդրողներ կգան»,-համոզմունք հայտնեց նա։

 

Տպել
Ամենաշատ