News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովը, 39 կողմ, 56 դեմ ձայներով չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը, որով առաջարկվում էր հանել տարածքային ցուցակները եւ վերացնել ռեյտինգային ընտրակարգը:

Օրինագիծը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, նշելով. «Մեր առաջարկությունը շատ պարզ է՝ Ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակները, վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Ես վստահ պնդում եմ, որ այս ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին, նշանակում է  ունենալ հերթական այլասերված ընտրությունները:

Երբ մեր գործընկերները խոսում են քաղաքական կոնսենսուսի մասին, ես կարող եմ նշել, որ այսօր մենք ունենք քաղաքական կոնսենսուս տարածքային ցուցակները վերացնելու շուրջ: Այսինքն ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, կողմ են տարածքային ցուցակները հանելուն, կողմ են անցնելու համամասնական ընտրակարգի»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իրենք պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում քննարկել բոլոր այն տարբերակները, որոնք կառաջարկվեն: «Բայց նման օրենսգրքով գնալ ընտրության, նշանակում է գնալ հերթական անօրինական ընտրության կայացմանը: Կարծում եմ, որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ ապրիլի 2-ին տեղի ունեցավ ոչ թե գաղափարների ընտրություն, այլ ընտրություն, որի անունը ցենզուրայից ելնելով պիտակավորում չեմ տա»: Նա կոչ արեց հնարավորություն տալ օրինագիծն ընդգրկել ԱԺ օրակարգում:

Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ գործող ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին. «20-րդ դարի սկզբին արդեն 150 համամասնական ընտրակարգի տեսակ էր հաշվվում եւ բաց ցուցակներով քվեարկությունը տարածված է շատ երկրներում»: Նրա խոսքով, բաց ցուցակներով ընտրությունն ավելի ժողովրդավարական է, քանի որ ոչ թե կուսակցությունն է որոշում, թե ով անցնի խորհրդարան, այլ ժողովուրդն է որոշում, թե որ տարածքից ով է իրեն ներկայացնելու: Արփինե Հովհաննիսյանը հիշեցրենք, որ ԲՀԿ-ն ժամանակին կողմ է եղել այս օրինագծին: Նա նաեւ ընդգծեց, որ ժողովուրդն արժանի է, որ ընտական օրենսգրքի քննարկման այն ձեւաչափը, որը տեղի ունեցավ 2017-ին, քննարկումների այդ մոդելը կիրառվի այս դեպքում եւս:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում նկատեց, որ այս օրնագծի շուրջ չկա համաձայնություն եւ ինքը վստահ է, որ օրինագիծը չի անցնելու: «Բայց մեր տեասակետը հստակ է՝ մենք չենք համարում սրանով հարցը փակված, մենք շարունակելու ենք աշխատանքը, որ այս խնդրում հասնենք համաձայնության, որովհետեւ ի տարբերություն ներկայացված տեսակետի, համարում ենք, որ այս օրենսգիրքը հակաժողովրդավարական է, որովհետեւ չի կարող մեկը մանդատ ստանալ ավելի քիչ ձայնով, քան մյուսը, որ ավելի շատ ձայն է ստացել, բայց չի ընտրվել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ մինչեւ 2022 թվականը (ԱԺ հաջորդ ընտրություններ-խմբ) բավական ժամանակ կա, որի ընթացքում կանդրադառնան ընտրական օրենսգրքին, իսկ հիմա ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում այս փոփոխությունը եւ դեմ է քվեարկելու:

Նշենք, որ ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել այս օրինագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ