News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ստեղծվել է  «Ռուսաստան-Արցախ բարեկամության միավորում» հասարակական կազմակերպությունը։ 

Կազմակերպությունը իր առջեւ նպատակ է դրել Ռուսաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ երկխոսության զարգացումը, որոնց ընդհանուր ճակատագիրը դարերի փորձությունների միջով է գրվել՝ հիմնվելով քաղաքակրթական արժեքների եւ պատմության ընդհանուր հաղթական էջերի վրա։

Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռուս-արցախյան բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության ամրապնդումը: Համոզված ենք, որ շատ բազմազգ ռուսական հասարակությանը հետաքրքիր ու օգտակար կլինի Արցախի հայերի բազմադարյա պատմության հետ ծանոթանալը, որի ավանդույթները ժառանգվել են նախնիներից եւ ժամանակակից նվաճումների հետ մեկտեղ պահպանվում են պետականաշինության եւ հանրային կյանքի ոլորտներում:

Ռուսաստանի Դաշնության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) միջեւ հասարակական, մշակութային, գրական եւ ստեղծագործական հարաբերությունների ամրապնդման նպատակով ՀԿ-ն մտադիր է ակտիվորեն համագործակցել պետական եւ տարածաշրջանային իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ հայկական սփյուռքի՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ