News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկաներ դուրս գալու համար: Այս մասին փետրվարի 27-ին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Ըստ նրա՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ 80 միլիոնանոց իրանական շուկայի եւ ԵԱՏՄ-ի 160 միլիոնանոց շուկայի միջեւ: «Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ միայն տարածաշրջանի երկրների հետ համագործակցության զարգացման վրա, այլեւ՝ ողջ աշխարհի: Կարծում եմ, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների բարելավման գործում եւ նպաստել բազմակողմ համագործակցությանը»,- նշել է Իրանի էներգետիկայի նախարարը:

Կարեւոր դեր, շարունակել է նա, կխաղա միջազգային տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ բեռմափոխադրումների զարգացումը, ինչպես նաեւ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի որոշակի հատվածների շինարարության մեջ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: Ըստ Ռեզա Արդաքանիանի՝ ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ հայ-իրանական սահմանի անցակետի՝ հայկական կողմի նախաձեռնած մոդեռնիզացումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ