News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին»  երկրորդ ընթերցումն է իրականացրել։

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է  ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ։ Նաեւ օրենքից հանվումէ  ժամանակավոր բառը, իսկ նախկինում թույլատրվող հոկտեմբերի 1-ը ժամկետը հանվում է։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե պատգամավորները հարցեր չեն ներկայացրել գրավոր կարգով, հետեւաբար հարցեր չեն լինելու։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ հանձնաժողովում քննարկել են օրինագիծը, խնդրեց նախագիծն ընդունել ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ։

Միայն «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն է նշել, թե չարժեր արգելքը դնել ապրիլի 1-ից, պետք էր սպասել ԵԱՏՄ-ում բոլոր սահմանափակումների ընդունմանը, նոր անցնել արգելքին։ Այսպիսով, ըստ պատգամավորի, հարված է հասցվում բնակչությանը՝ արգելելով գնել մատճելի եւ թարմ մեքենաները։

Օրինագծի քվեարկությունը կիրականացվի ավելի ուշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ