News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես որեւէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, նույնիսկ՝ Ձերը, պարոն Փաշինյան: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է, որ գլխավորի ՀՀԿ ցուցակը վարչապետ դառնալու համար։

«Եթե ընտրվեմ՝ Սահմանադրությունը կարգելի, եթե չընտրվեմ՝ առավել եւս»,-ասաց նա:

Հարցին, թեե իրեն չի մտահոգո՞ւմ փաստը, որ ինքն, ըստ էության, ոչ թե ընտրվում, այլ նշանակվում է  ՀՀ նախագահի պաշտոնում, քանի որ միակ թեկնածուն է, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ: Հարցն ինձ չի ուղղված, ես գործում եմ այսօրվա Սահմանադրության պայմաններում: Եթե ընտրվեմ, կարող ենք զրույց ունենալ, թե ինչ հարցեր են ինձ անհանգստացնում սահմանադրության եւ օրենքների մեջ: Ունեցել ենք 3 սահմանադրություն, եթե լավը չլինի, կունենանք նաեւ 4-րդը»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ