News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի նիստում կառավարությունը հաստատեց փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելիս եւ շահագործելիս շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշները: Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ չնայած հիդրոէներգետիկան էկոլոգիապես մաքուր է համարվում, վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի շահագործումը բացասաբար է ազդում ջրային էկոհամակարգի վրա՝ ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հետեւանքով գետերի հոսքի կրճատման պատճառով: «Ծագած էկոլոգիական խնդիրների լուծման, ջրային էկոհամակարգերի պահպանման ու հավասարակշռության ապահովման համար անրաժեշտ է սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ստանդարտներ, որոնք կկանխեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը»,- նշեց նախարարը:

Որոշման համաձայն՝ գնահատման այդ չափանիշներին են վերաբերում՝ ջրային բուսական եւ կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակների առկայությունը, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում եւ/կամ բնիկ ծագում ունեն, տեղական ծագում ունեցող ձկների էնդեմիկ տեսակների ձկնկիթ դնելու վայրերի առկայությունը, գետերի 40 եւ ավելի տոկոս ծանրաբեռնվածությունը ջրատար խողովակներով, ջրի փաստացի հոսքի պահպանումը էկոլոգիական թողունությունը չգերազանցող մակարդակում, որը որոշված է ջրօգտագործման թույլտվությամբ, ջրային էկոհամակարգերի սանիտարապաշտպանական գոտիների առկայությունը, 150 մետր շառավղով բնության հուշարձանների առկայությունը, սողանքների առկայությունը, ճանապարհների առկայությունը կամ փոքր ՀԷԿ-երի շինարարության տարածքում ճանապարհների  կառուցման անհրաժեշտությունը, բնակավայրերից հեռավորությունը, շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա աղմուկի ազդեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ