News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Դուք այս ընթացքում կատարյալ անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում հայ հանրության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ նախագահի թեկնածու ԱՐմեն Սարգսյանին:

Նրա խոսքով, համաձայն գործող Սահամադրության, ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը. «Մենք այստեղ հարցերի միջոցով փորձում էինք պարզել, թե ինչ ունենք այդ առումով: Աշոտյանն այստեղ ասում է՝ միթե դա ամենակարեւոր հարցն է: Պարոն Աշոտյան, էդ որ Հռոմից, չգիտեմ որտեղից ցույց եք տալիս, որ կարդացել եք, ձեր երկրի Սահմանադրությունը չեք կարդացե՞լ, թե՞ սահմանադրականությունը ձեր կուսակցության համար այլեւս որեւէ նշանակություն չունի: Եթե Սահմանադրությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը նայե՞լ եք, թե՞ չեք նայել, որտեղ գալիս ասում է՝ «цар ненастоящий»: Իվան Գռոզնու ժամանակներից սա առանցքային հարց է, ցարը իրական է, թե ոչ»:

Փաշինյանը հիշեցրեց, որ մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որոնք վկայում են, որ 2012 թվականից հետո էլ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի. «Մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ 2011 թվականին հրաժարվել եք Բրիտանիայի քաղաքացիությունից, մենք էլ կասկածի հիմք չունենալով, հարգանքով ի գիտություն ընդունեցինք, բայց նաեւ խնդրեցինք, որ դա պետք է փաստաթղթային հիմնավորում ունենա, հատկապես, որ կան այլ փաստաթղթեր, որոնք կասկածի տակ են դնում այդ պրոցեսը:

Հիմա գլխավոր հարցը սա է՝ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի է, թե ոչ: Ու մինչեւ հիմա մի պարզ բան չեք անում՝ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, Արմեն Սարգսյանն այսինչ օրը դիմել է, Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է եւ այսինչ օրվանից նա Բրիտանիայի քաղաքացի չէ: Սա չեք անում անգամ այն պայմաններում, երբ Բրիտանական թագավորական ընտանիքում մտերիմներ ունեք: Եթե դա չի արվում, մեկ եզրակացություն կա՝ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի: Սա մեզ գցում է դեժավյուի մե, այսինքն հերթական անգամ մեծ հավանականությամբ մեր նախագահի թեկնածուն «ненастоящий» է»:

Փաշինյանը էլ ավելի խորացրեց իր միտքը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է 2002 թվականին, մինչդեռ այդ ժամանակ, մեր Սահմմանադրությամբ, որեւէ այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար պետք էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից; «Այսինքն մենք ունենք ՀՀ նախագահի թեկնածու, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»:

«Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների հետ անարդար են վարվել, բանտերն են լցրել, նույնիսկ գնդակահարել են, բայց այդ ընթացքում այդ քաղաքացիները ձեզնից կես բերան աջակցության խոսք չեն լսել, այն ժամանակ, երբ դուք ազատ քաղաքացի էիք:

Ձեր քաղաքացիության շրջանները մեկը մեկին համընկնում են Հայաստանում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք ձեր կյանքի ընթացքում ՀՀ շարքային քաղաքացի ոչ մի օր չեք եղել: ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ դա ընդամենը որպես պաշտոնի հնարավորություն ունեցած մարդն արդյոք ունիբարոյական իրավունք ՀՀ նախագահ ընտրվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց. «Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի բոլոր հույսերը, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Դուք այսօր ՀՀ նախագահ չեք ընտրվում, այլ ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում, ընդ որում, պարտադրված եք այդ կարգավիճակում լինել կատարյալ հնազանդ, դրա համար էլ չեք կարողանում պատասխանել մի պարզ հարցի. Ոնց եք մեկնաբանում, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ չի լինելու, նախագահ չի լինելու:

Այն միասնությունը, որ հենված չի օրինականության վրա, միասնականություն չի: Ոնց կարող է միասնություն լինել թալանողի եւ թալանվողի միջեւ, սպանողի եւ սպանվողի միջեւ, շահագործողի եւ շահագործվողի միջեւ: Լավ, այս երկրի վրա անե՞ծք է դրված, այդպես էլ այս երկիրն օրինական նախագահ չի ունենալո՞ւ: Սա անեծքի հերթական արարն է»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ