News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տպավորվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ հնչած գովաբանական ելույթներով:

«Գեւորգ Կոստանյանը, իմաստության ակունքը, մեր իրավաբանության ու իրավունքի արեգակը… ասում եմ՝ Կոստանյանին տեսնեմ, ասեմ՝ այ եղբայր, լսում էի ելույթները ու քո փոխարեն գետինն էի մտնում: Բա նորմալ մարդը ուրիշ մարդու հասցեին էդպիսի գովեստներ կշաղակրատի՞: Էս ի՞նչ է կատարվում: Բա նորմալ մարդը իր հասցեին էդպիսի դիֆերամբներ կընդունի՞: Ու այսօր Սամվել Ֆարմանյանն ու մյուս ՀՀԿ-ականները վերցրեցին ու սկսեցին գովաբանել Արմեն Սարգսյանին: Արեգակ է բացվել մեր երկրի վրա: Բա պատկերացրեք, թե էստեղ նստածները վաղը ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու երբեք վարչապետի պաշտոնին՝ ընթերցելով այդ հայտարարությունը:

«Արդեն մեր երկնակամարում երկու արեգակ կա՝ Գեւորգ Կոստանյանն ու Արմեն Սարգսյանը: Բա որ Սերժ Սարգսյանը մտավ… Ասելու են՝ ո՞նց, հիմա դու ազգին որբ ես թողնելու, գնա՞ս: Բա եթե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, բա հիմա անտեր մեր ցեղը կոչելո՞ւ է զուր տեղը»,- իր խոսքն ամփոփեց Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ