News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը քննարկվել է ԵՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը: Մարտի 1-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Հավաքի մասնակիցները կարծիքներ են փոխանակել համաձայնագրի խնդրահարույց դրույթների շուրջ, հստակեցվել են առանձին պետությունների մոտեցումները: Քննարկված բոլոր հարցերի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Աշոտ Մանուկյանն նաեւ առանձնազրույցներ է ունեցել ԵՏՄ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ, նախարար Էմիլ Կայկիևի, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Կրավչենկոյի, Ղրղզստանի արդյունաբերության, էներգետիկայի եւ ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Ուլանբեկ Ռիսկուլովի հետ:

Բելառուսի էներգետիկայի փոխնախարար Վադիմ Զակրևսկու հետ առանձնազրույցի ընթացքում էլ քննարկվել են էլեկտրաէներգետիկական եւ գազի միասնական շուկաների ձեւավորման հիմնական խնդիրները, երկու երկրների կառավարությունների մոտեցումներն ու գնագոյացման մեխանիզմները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ