News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան միակ երկիրն է, որտեղ քաղաքացու ինքնությունը ազգային անվտանգության հարց է: Այնուամենայնիվ, ի զարմանս թուրքերի, երեք շաբաթ առաջ տոհմաբանական տվյալների առցանց բազայում բնակչության ռեգիստրի հանկարծակի բացումն այնքան ապշեցուցիչ էր, որ համակարգը մի քանի ժամվա ընթացքում դադարել է գործել: Այս մասին իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Պարզվել է, որ շատ թուրքեր իրականում հայեր են եղել կամ՝ կիսով չափ հայեր, հույներ եւ հրեաներ: «Հնագույն ուրվականները դուրս են եկել դարավոր գերեզմաններից, որպեսզի հաստատեն իրենց հայկական ներկայությունը թուրքական պատմության մեջ», - գրում է լրագրողը:

Նա ընդգծում է, որ 2007 թվականին սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքն ասում էր, որ թուրքական կառավարությունը ռեգիստրում գաղտնի կերպով կոդավորել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ֆիսկը նշում է, որ, ըստ հաղորդումների, 48 ժամվա ընթացքում 4 միլիոն թուրք քաղաքացի է մուտք գործել տոհմաբանական ծառի կայք, ինչի պատճառով համակարգում անսարքություն է առաջացել: Երբ այն վերականգնվել է, ըստ նախկին վիճակագիր եւ հայ ժողովրդագիր Ջորջ Աղջայանի, 8 միլիոն թուրք ցանկացել է տեսնել իր տոհմածառը, այսինքն՝ ամբողջ երկրի բնակչության 10 տոկոսը:
«Հնարավոր է, որ 2 միլիոն թուրքերի տատիկները հայ են եղել: Այնուամենայնիվ, նրանք համարում են, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել», - գրում է Ֆիսկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ