News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի կասկածում, որ իրենց թիմը միաձայն կողմ է քվեարկել ՀՀԿ–ից նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ նշանակություն չունի՝ ով ինչ կարծիքի ունի Արմեն Սարգսյանի մասին, սակայն ընտրությունը եղել է խմբակցության որոշման համաձայն։

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի կողմից ընտրվեց 4–րդ նախագահ 90  կողմ եւ 10 դեմ ձայների հարաբերակցությամբ, մինչդեռ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ միաձայն կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին։ Ընտրությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Մեկ քվեաթերթիկն անվավեր է համարվել։ Թե ինչու է անվավեր համարվել, Հաշվիչ հանձնաժողովի անդամները խիստ գաղտնի են պահում։ «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, իսկ ընտրությանը մասնակցել է 7 պատգամավոր։  Ստացվում է ՝ 3 դեմ–ը  մյուս խմբակցություններից են, սակայն  այս խմբակցություններից վստահեցնում են, թե իրենց թիմից չէ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կարող է վստահաբար ասել, որ Արմեն Սարգսյանին դեմ քվեարկած երեք պատգամավորները ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիայի 65 պատգավարների թվում չեն։ Նույն պնդումն է անում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Վստահաբար ասում եմ՝ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներով ունեինք քաղաքական որոշում եւ մեր որոշումը միանական իրականացրել ենք, եւ որեւէ խնդիր մեր խմբակցության մասով չի կարող լինել։ Ես վստահ եմ՝ մեր թիմի յուրաքանչյուր անդամի մասով, որ միաձայն մեր որոշումը կատարել ենք։ Միաձայն կողմ ենք քվեարկել»։

Վահե Էնֆիաջյանը պնդեց, թե նշանակություն չունի՝ ով ինչ կարծիք է հայտնել Արմեն Սարգսյանի մասին, բայց վստահ է, որ ընտրությունը նրա օգտին է եղել, իսկ թե ինչու Արմեն Սարգսյանի ծրագրերին հավանություն տված Գագիկ Ծառուկյանը չի եկել, խուսափեց որեւէ խոսք ասել։

 Նշենք, որ «Ելք»–ից էլ քվեարկությանը չեն մասնակցել Սասուն Միքայելյանը եւ Էդմոն Մարուքյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ