News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Նշենք, որ թեեւ նրա նշանակումը կատարվել է հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա:

Հիշեցնենք, որ նա Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել է 2017-ի սեպտեմբերին, երբ ձեւավորվում էր Արցախի նոր կառավարությունը: Այդ ժամանակ ԱԳ նախարար նշանակվեց Մասիս Մայիլյանը:

Դեռ այն ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ իշխանությունները չեն պատրաստվում Կարեն Միրզոյանին գործազուրկ թողնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ