News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2017 թվականի փետրվարին Կիմ Չեն Նամի՝ Կին Չեն Ընի եղբոր սպանության ժամանակ քիմիական զենք օգտագործելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետքարտուղարությունից:

«Այս պատժամիջոցները լրացնում են ԱՄՆ-ի արդեն սահմանած համապարփակ սահմանափակումները՝ ուղղված Հյուսիսային Կորեայի ապօրինի գործունեությանը: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 2018-ի մարտի 5-ին դաշնային ռեեստրում հրապարակվելու պահից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն փետրվարի 22-ին որոշել է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը Կուալա Լումպուրում Կիմ Չեն Նամի սպանության համար օգտագործել է ռազմական քիմիական թունավոր VX նյութը:

«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է սպանության համար քիմիական զենքի կիրառումը: Սա հրապարակային անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է համընդհանուր նորմերի նկատմամբ, որ ուղղված են քիմիական զենքի կիրառման դեմ, եւս մեկ անգամ ցուցադրում է Հյուսիսային Կորեայի ոչ խելամիտ բնույթը եւ ընդգծում, որ մենք չենք կարող հանդուրժել զանգվածային բնաջնջման հյուսիսային Կորեայի ցանկացած ծրագիր»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել