News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիում շենքի փլուզման հետեւանքով դրսում մնացած 6 ընտանիքն առաջիկա օրերին այլ շենք կտեղափոխվեն:

NEWS.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ փլուզումից հետո այդ ընտանիքները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

«Համայնքի ենթակայության տակ գտնվող մի շենք կա, որտեղ բնակարանները վերանորոգում ենք, որ տուժած բնակիչներին տեղափոխենք այնտեղ: Կարծում եմ՝ մոտ օրերս նրանք արդեն կտեղափոխվեն այնտեղ մշտական բնակության»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Փլուզված շենքը, ըստ Սամսոնյանի, առաջիկայում կապամոնտաժվի, ինչպես որ եղել է սեփականատերերի հետ պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշմամբ, շենքը պետք է քանդվեր, քանի որ վթարայնություն է ունեցել,  սակայն, սեփականատերերը չէին շտապում կատարել որոշումը: Փլուզումից հետո սեփականատերերը «համոզվել են»՝շենքը պետք է քանդել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 23-ին ժամը 03:30-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարհանել են 11 բնակիչ (2 երեխա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ