News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որով ազատ զենք կրելու հարցով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում, վկայում են քվեարկության արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ներկայացուցիչների պալատը 67 կողմ եւ 50 դեմ ձայներով ընդունել է մի օրինագիծ, որը թույլ է տալիս  ուսուցիչներին եւ դպրոցի մյուս աշխատողներին զենք կրել։ Բացի այդ, զենք գնելու նվազագույն տարիքը 18–ից բարձրացվել է 21 տարեկան։ Եվ վերջապես, հրազենի գնման դեպքում 3 օր սպասման ժամանակ է մտցվում, որ կանխվի զենքի ձեռքբերումը զայրույթի կամ հիվանդության նոպայի ժամանակ։

Նահանգի սենատը ընդունել է այս օրինագիծը, հիմա այն ենթակա է նահանգապետ Ռիկի Սկոտի ստորագրմանը։ Նա, ի դեպ, դեմ էր արտահայտվել  ուսուցիչների զինմանը, բայց չէր հստակեցրել՝ վետո կդնի այդ օրինագծին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ