News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան վճարի 2,7 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր, որոնք պետք է հավաքվեին չինական կոշիկի եւ տեքստիլի ներմուծման համար, սակայն խարդախության պատճառով դա չի արվել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան չի կարողացել 2011-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում լուծել խարդախության խնդիրը, թեւ  2007 թվականին նա զգուշացվել էր խարդախությունների ռիսկերի մասին: «Միացյալ Թագավորությունում ներկրողները խուսափել են մաքսատուրքեր վճարելուց՝ օգտագործելով կեղծ հաշիվներ եւ ներմուծման համար մաքսային արժեքի սխալ հայտարարություններ», - ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ չի ընդունում հանձնաժողովի գնահատականը:

«Մոնք մանրակրկիտ կուսումնասիրենք հանձնաժողովի պաշտոնական ծանուցումը եւ պատշաճ ժամկետմերում կպատասխանենք», - ասել է կառավարության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ