News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ «ռազմավարական համբերության» քաղաքականությունից անցումը  ԿԺԴՀ-ի վրա «առավելագույն ճնշման քարոզչության» տվել է իր արդյունքը: Այս համոզմունքն արտահայտել է Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության պետի առաջին տեղակալ Դեւվիդ Թեսլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության ղեկավար Չոն Իյ Յոնը, Սպիտակ տանը ելույթ ունենալով լրագրողների առաջ, ասել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է ապամիջուկայնացմանն իր հավատարմության մասին:

Հանրապետությունը կդադարեցնի հրթիռային եւ միջուկային փորձարկումները, բացի այդ, հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կարող է տեղի ունենալ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«Բայց ես կարծում եմ, որ երեկվա հայտարարությունը նշան էր, որ այս ճնշման արշավը սկսում է աշխատել», - շարունակել է Թեսլերը՝ նշելով, որ ամերիկացի դիվանագետները մեծ աշխատանք են կատարել դրա համար՝ ստեղծելով համախոհների կոալիցիա եւ համագործակցելով Չինաստանի հետ:

Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընը ոչ միայն պատրաստ է, այլեւ «մեծ ցանկություն ունի» սկսել բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ