News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հնդկական Tata ընկերությունը Ժնեւի ավտոսրահում ներկայացրել է E-Vision կոնցեպտուալ սեդանը, հաղորդում է Autonews-ը:

Հետագայում այն սերիական տարբերակ կունենա: Մեքենան վաճառքում կհայտնվի մի քանի տարի անց: Նախատիպը հագեցած է էլեկտրական ուժային սարքավորմամբ:

Սեդանը մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 7 վայրկյանում, մեքենայի առավելագույն արագությունը 200 կմ/ժ է: Նորույթի տեխնիկական այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է 300-400 կմ անցնել:

E-Vision-ը ֆուտուրիստական դիզայն ունի, որը Impact 2.0 անվանումն է ստացել: Ավելի վաղ Tata Motors-ը հայտարարել էր, որ անցնում է Impact 2.0 նոր դիզայնի: Այս քայլը պայմանավորված է Tata-ի արտադրանքի գնորդների նոր պահանջները բավարարելու ցանկությամբ: Ընկերության գլխավոր դիզայներ Պրատապ Բոզեի խոսքով՝ մարդու մոտ մեքենայից առաջին տպավորությունը ձեւավորվում է 20 վայրկյանի ընթացքում: Impact-ը պետք է Tata Motors-ի արտադրանքը հիշվող եւ գրավիչ դարձնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Ամենաշատ