News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն թուրքական Show TV հեռուստաալիքից պահանջել է ներողություն խնդրել  Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի լուսանկարները ֆիլիպինցի սպասուհու սպանությանը նվիրված հաղորդման մեջ օգտագործելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարավային Կորեայի նախագահի անձնական լուսանկարի ոչ իրավաչափ օգտագործման շուրջ սկանդալը ծագել է փետրվարի վերջին, երբ թուրքական հեռուսատաալիքը եթեր է թողարկել Ֆիլիպիններից սպասուհու սպանության մասին հաղորդումը: Կնոջ սպանության կասկածյալին նկարագրելիս որպես նկարազարդում պրոդյուսերներն օգտագործել են Մուն Չժե Ինի լուսանկարները:

«Լուրջ իրավախախտման հետ կապված Հարավային Կորեայի կառավարությունը մի քանի անգամ Թուրքիայում իր դեսպանատան միջոցով դիմել է հեռուստաալիքին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցառումներ ձեռնարկել  համանման միջադեպերի կրկնողություն թույլ չտալու համար»,- նշված է Հարավային Կորեայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ «հեռուստաալիքն անմիջապես Հարավային Կորեայի կառավարությանը ներողությամբ նամակ է ուղարկել, որում նաեւ խոստացել է թույլ չտալ միջադեպի կրկնողություն»:

«Այդուհանդերձ, Հարավային Կոերայի կառավարոթյունը կրկին հայտարարում է իր դիրքորոշման մասին, որի համաձայն՝ հեռուստաալիքի ներողությունը պետք է հրապարակային լինի»,- նշված է ուղերձում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ