News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սոչիում Օլիմպիական խաղերի բացումից առաջ ռազմական ավիացիան օդ է բարձրացել ուղեւորատար օդանավը որսալու համար, որը առաջին հաղորդագրությունների համաձայն ահաբեկիչներն էին գրավել: Հետագայում պարզվել է, որ «ահաբեկչի» գործողությունները «հարբածի արարք» էին: Այս մասին Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն:

Խոսքը Pegasus Airlines-ի Boing 737-700-ի մասին է, որը Խարկովից Ստամբուլ էր թռչում, օդանավում եղել է 110 ուղեւոր:

«Մեզ մոտ Օլիմպիադայի բացումից առաջ ընդունելություն էր ՄՕԿ ներկայացուցիչների հետ, մենք ավտոբուս նստեցինք եւ եկանք «Ֆիշտ» մարզադաշտ: Գրեթե ճանապարհի կեսին համհարզն ինձ փոխանցեց հեռախոսը, զանգահարում էր շտաբից Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործակալը»,- պատմել է Պուտինը ֆիլմում:

Շտաբի աշխատակիցը նրան փոխանցել է, որ «օդանավ է գրավվել, որը պետք է Ուկրաինայից Ստամբուլ ուղեւորվեր»: «Օդանավը գրավողները պահանջում են վայրէջք կատարել Սոչիում»,- ասել է ՌԴ նախագահը:

ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, որը եւս նկարահանվել է ֆիլմում, պատմել է, որ որոշում է ընդունվել «օդ բարձրացնել ռազմական ավիացիա այն նպատակով, որ վերահսկեն օդանավի թռչքը»:

«Ես հարցրեցի՝ ի՞նչ եք առաջարկում: Եվ պատասխանը սպասելի էր, ըստ ծրագրի, որը նախատեսված է իրավիճակի նման զարգացման համար: Խփել»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ ինքը հրամայել է «գործել ըստ ծրագրի»:

Ինչպես պատմել է Պուտինը, 5-7 րոպե անց հնչեց երկրորդ զանգը եւ նույն անվտանգության շտաբի ղեկավարման հարցով աշխատակիցն ասել է, որ դա «հարբածի արարք էր»: Արդյունքում օդանավը բարեհաջող վայրէջ է կատարել Թուրքիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ