News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը 1999 թվականի դեկտեմբերի 31-ի 2000 թվականի հունվարի 1-ի գիշերը Չեչնիա կատարած այցի ժամանակ, երբ նա նոր էր ֆարձել պետության ղեկավար, գնդակոծության էր ենթարկվել: Այս մասին նշվում է Անդրեյ Կոնդրաշովի՝ սոցցանցերում հրապարակված «Պուտինը» հեռուստաֆիլմում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, որ հենց այդ ժամանակ է առաջին անգամ տեսել Պուտինին: «Դրանք սարսափելի օրեր էին մեզ համար: Ուղղաթիռը չէր կարողանում վայրէջք կատարել», - ասաց նա:

Խոսելով Գուդերմես կատարած իր այցի մասին՝ Պուտինը նշել է, որ իր ուղղաթիռի գնդակոծումն իրեն հրավառություն է թվացել: «Ես կարծում էր, որ դա իսկապես հրավառություն է, քանի որ այդ ժամանակ Նոր տարի էր: Օդաչուներն ասացին, թե ի՞նչ հրավառություն: Մենք գնդակոծության են ք ենթարկվում», - ասել է Պուտինը:

Ինչպես մանրամասնել է հեռուստաֆիլմի հեղինակը, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր ուղղաթիռի վայրէջքի համար եղանակային պայմանների հետ կապված դժվարությունների մասին, սակայն «քչերին է հայտնի, որ նախագահական ուղղաթիռն այդ ժամանակ հարձակման էր ենթարկվել»:

Իր հերթին «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով 1999-2008 թվականներին զբաղեցնում էր  նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ֆիլմում հայտնել է, որ այդ ժամանակ Պուտինը «կարգադրել է մեքենաներով գնալու ռեզերվային տարբերակ մշակել»: Ըստ Սեչինի՝ ճանապարհներն ականապատված էին, եւ հետդարձի ճանապարհին աշխատել էր ականառումբը: «Բախտի բերմամբ ոչ ոք չէր տուժել եւ ոչ ոք պատահածի մասին չի իմացե»,  իր հերթին նշել է հեռուստաֆիլմի հեղինակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ