Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ ուղղաթիռի ընկնելուց հետո 3 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նյու Յորքի ոստիկանության եւ հրշեջ ծառայության համատեղ մամոլի ասուլիսին հայտնել են, որ ուղղաթիռում 6 մարդ է եղել: Երեքը հոսպիտալացվել են, նրանք ծայրահեղ ծանր վիճակում են: Նշվում է, որ ուղղաթիռի օդաչուն կարողացել է ինքնուրույն դուրս գալ, եւ հիմա հիվանդանոցում է: Երկու մարդ մահացել է:
Ինչպես հայտարարել է ոստիկանության կոմիսար Ջեյմս Օ՛Նիլը, ուղղաթիռը մասնավոր չվերթ էր կատարում:
«Դա մասնավոր թռիչք էր՝ կազմակերպված լուսանկարելու համար»,- լրագրողներին ասել է Օ՛Նիլը: