News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Բրիտանական Waitrose սուպերմարկետների ցանցում Մայրերի օրվա կապակցությամբ վաճառվում են գենդերապես չեզոք բացիկներ, հայտնում է Daily Mirror-ը:

«Մամա»՝ mother բառը փոխարինել են դու՝ you բառով, իսկ շնորհավորանքն այսպիսին է՝ «Happy You Day» («Շնորհավորում եմ քո օրը»): Ըստ որում՝ վաճառադարակներին ներկայացված են նաեւ սովորական շնորհավորական բացիկներ:

Ընկերությունից հայտնել են, որ որոշել են նոր բացիկներ թողարկել, որպեսզի ընդարձակեն մարդկանց թիվը, որոնց հնարավոր է դրանք նվիրել, օրինակ՝ տրանսգենդեր մայրիկներին կամ տատիկներին:

Scribbler սուպերմարկետների ցանցն, իր հերթին, բացիկներ է առաջարկել նույնասեռական զույգերի համար՝ «Երկու մայրիկն ավելի լավ է, քան մեկը» գրությամբ եւ «Հայրիկ, շնորհակալություն, որ դու ամենահրաշալի մայրիկն ես»: Մի շարք տրանսգենդեր ակտիվիստների խնդրանքից հետո որոշ դպրոցներ փոխել են դպրոցական միջոցառումների անվանումները եւ տոնել են Հատուկ մարդու օրը:

Մեծ Բրիտանիայում Մայրերի օրը նշվում է Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ