News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այժմ մենք շատ կարեւոր փուլում ենք գտնվում, քանի որ մոտենում ենք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացմանը: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության գործարկման վերաբերյալ քննարկմանը: Ըստ նրա՝ խոսելով Արեւելյան գործընկերության ապագայի մասին, կարեւոր է չմոռանալ դրա հիմնական գաղափարի մասին, եւ դա ընդհանուր արժեքների համակարգն է, որը կիսում ենք մենք բոլորս:

Նազարյանը նշել է, որ ԵՄ-ն ի սկզբանե ծրագրի միակ «սեփականատերն» էր, քանի որ ամեն ինչ մշակվել եւ նախաձեռնել էր Բրյուսելը, եւ դա բնական էր: «Սակայն տարիներ են անցել, եւ որոշակի արդյունքներ են գրանցվել, եւ մենք եւս էլ ավելի հավակնոտ ենք դարձել: Մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն ԵՄ-ն է շահագրգռված կայունության եւ վստահության ամրապնդման հարցում: Կարծիք կա, որ Արեւելյան գործընկերության նախագիծը դադարում է լինել բացառապես ԵՄ-ինը, եւ այն գործընկերների համատեղ սեփականություն է»,- ասել է նա:

Նազարյանը նշել է, որ տարբերակման սկզբունքն Արեւելյան գործընկերության առանցքային տարրն է, եւ Հայաստանի հետ ստորագրված նոր համաձայնագիրն այս սկզբունքի գործնական արտահայտումն է: «Արեւելյան գործընկերությունը կայանում է ոչ թե գործընկերներ ընտրելու, այլ ընդհանուր արժեքների հիման վրա աշխատելու ցանկության մեջ», - ավելացրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ