News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում երկու ինժեներներ ներկայացրել են ռոբոտի, որը Ռուբիկի խորանարդը հավաոել է ռեկորդային ժամանակում՝ 0,38 վայրկյանում: Նախորդ ռեկորդը կազմել էր 0,637 վայրկյան եւ պատկանում էր գերմանացի մշակողի Sub1 Reloaded սարքին: Ռոբոտի ստեղծողներից մեկը՝ Բեն Կացը, իր բլոգում նկարագրել է ռոբոտի մշակման պրոցեսը եւ դրա արդյունքը, հաղորդում է Hightech-ը:

Ինժեներները նշել են, որ այս ռոբոտը կարող է Ռուբիկի խորանարդը հավաքել էլ ավելի արագ, եթե ավելի հզոր շարժիչ տեղադրվի:

Նրանք նշել են, որ համակարգի համար դժվար էր տարբերակել կարմիրն ու նարնջագույնը, ուստի իրենք նարնջագույնը փոխարինել են սեւով:

Բլոգում ներկայացվել է նաեւ «Cubesplosion» անվանումով տեսանյութ, որը նվիրված է Ռուբիկի կոտրված  խորանարդին: Մեքենան այնքան արագ է շարժվել, որ կոտրել է առարկայի որոշ մասեր:

Համեմատության համար նշենք, որ մարդկանց շրջանում Ռուբիկի խորանարդը հավաքելու համաշխարհային ռեկորդը պատկանում է Պատրիկ Փոնսին, որը 2017 թվականին խորանարդը հավաքել է 4,69 վայրկյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ