News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը Բրյուսելից: 

«Չգիտեմ, կվավերացվի արդյոք համաձայնագիրն այս տարի,  բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում։ Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես Ուկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ուստի զգալիորեն երկարձգվեց գործընթացը։ Բացի այդ, այն ավելի խորը համաձայնագիր էր»,–նշել է նա։

Մատերնովան ընդգծել է, որ չգիտի՝ այս տարի կվավերացվի համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների կողմից, թե ոչ, բայց կարծում է, որ սա առանձնապես բարդ գործընթաց չէ։ «Ինչ վերաբերում է ձեր կողմին, ապա ձեզ մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,–ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ