News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մտադիր է կոչ անել «մեծ քսանյակի» (G20) երկրներին խստացնել փողերի լվացման համար կրիպտոարժույթների օգտագործման կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչին:

«G20-ի մասնակիցների ընդհանուր տրամադրությունները կայանում են նրանում,  որ չափազանց խիստ կարգավորիչ միջոցառումների կիրառումը օգտակար չի լինի»,- հայտարարել է աղբյուրը: Նա նաեւ ընդգծել է, որ քննարկումներն առավելապես կենտրոնացված կլինեն փողերի լվացման դեմ պայքարին եւ սպառողների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ