News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բելգիական Անտվերպեն քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 40 մլն դոլարով վաճառվել է պատմության մեջ ամենամեծ ադամանդներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Gem Diamonds Ltd ադամանդների արդյունահանման բրիտանական ընկերությունը: 

Ադամանդը հայտնաբերվել էր այս տարվա հունվարին Լեսոթո աֆրիկյան թագավորությունում գտնվող Լեթսենգ հանքավայրում: Քարը D գույն ունի եւ դասվում է IIa կարգին, այսինքն, սա անգույն ադամանդ է՝ գրեթե առանց խառնուրդների: Այն ստացել է «Լեսոթոյի լեգենդը» անվանումը:

Լեթսենգ հանքավայրը Gem Diamonds-ի եւ Լեսոթոյի կառավարության համատեղ սեփականությունն է: 2006 թվականին այստեղ հայտնաբերվել էր «Լեսոթոյի խոստումը» անունը ստացած 603 կարատանոց ադամանդը, որը աշխարհում տասնհինգերորդ խոշորագույն ադամանդն էր ճանաչվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ