News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքն առաջարկում է Հայաստանի տարածքում կրիպտոարժույթի մայնինգի կարգավորումը սկսել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին» օրինագծի ընդունման ճանապարհով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է սկսել կրիպտոարժույթի մայնինգ եւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին օրենքի ուժի մեջ մտնելու պահից այս ոլորտը հարկերից ազատել: Օրինագծով նաեւ առաջարկվում է, որպեսզի կրիպտոարժույթի մայնինգով զբաղվել ցանկացող անձինք ազատվեն տվյալ կարգի գործունեություն ծավալելու համար որեւէ թույլտվություն ստանալու ընթացակարգից: Դրանից զատ, նրանցից նաեւ չի պահանջվելու լիցենզիայի առկայություն, ինչը թույլ կտա տվյալ տեսակի գործունեությամբ ավելի ազատ ու անկաշկանդ զբաղվել:

«Այս օրինագծի ընդունումը կարեւոր է եւ պայմանավորված է ժամանակակից աշխարհում առաջընթացի ճանապարհով ընթանալու անհրաժեշտությամբ՝ ժամանակի հետ համընթաց քայլելով»,- պարզաբանեց Մարուքյանը: Ըստ որում՝ նա վստահություն հայտնեց, որ այս օրինագծի ընդունման դեպքում երկրի յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա հավասարապես մայնինգով զբաղվել եւ դրանով իսկ փող վաստակել, ինչն իր հերթին կբերի ընդհանրապես բնակչության զբաղվածության աճին: Դրանից զատ, ինչպես կարծում է «Ելք» դաշինքի պատգամավորը, դրա շնորհիվ բարձր տեխնոլոգիաների ոլորտ լրացուցիչ ներդրումներ կներգրավվեն, այդ թվում՝ նաեւ արտասահմանյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ