News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը «Մի-5» ռազմական տախուզության հետ համատեղ կրկին որոշել է հետաքննել 14 մարդու մահվան դեպքերը, որոնք, ըստ բրիտանական խորհրդարանի պատգամավորների, կարող են կապված լինել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Ըստ պարբերականի՝ Սկրիպալի թունավորումից հետո հետաքննության վերսկսման նախաձեռնությամբ հանդես է եկել ներքին գործերի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իվետ Կուպերը:

Նա Ներքին գործերի նախարարությանը կոչ է արել հանձնարարել երկրի Ազգային քրեական գործակալությանն ուսումնասիրել «14 մահացու դեպքերը, որոնք կարող են կապված լինել Ռուսաստանի հետ»: Ինչպես նշվում է, այս ցուցակում ներառված է նաեւ հանգուցյալ ռուս գործարար Բորիս Բերեզովսկու նախկին փեսան եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ