News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Ռեքս Թիլերսոնը Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնից հեռացվելուց հետո «շատ ավելի երջանիկ է», փոխանցում է CBSNews-ը: Թրամփը Թիլերսոնի հեռացման մասին հայտնել էր Twitter-ի միջոցով: Նրա տեղը կզբաղեցնի ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն:

«Կարծում եմ, որ Պոմպեոն մեծագույն պետքարտուղար կլինի, ես միանգամայն համոզված եմ դրանում: Ինչ վերաբերում է Ռեքս Թիլերսոնին, ապա ես գնահատում եմ նրա նվիրվածությունը եւ ծառայությունը, եւ մաղթում եմ նրան ամենալավը»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ վաղուց էր խոսում Թիլերսոնի հրաժարականի մասին՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները, մասնավորապես՝ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ: «Մենք տարբեր ձևով ենք մտածում»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով մտածելակերպի տարբերությունները եւ հարաբերություններում «քիմիայի» բացակայությանը: Իսկ  «Պոմպեոյի հետ մեր մտածելակերպը նման է»: «Առաջին իսկ օրվանից ես լավ հարաբերություններ եմ ունեցել Պոմպեոյի հետ»,- գրել է Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ